Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Ասում են...

Ասում են...
23.10.2018 | 08:24

...թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։ Հիշենք՝ Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Օգանովսկին մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության և հարց էր տվել քննիչին, թե ինչու են իրեն կանչել հարցաքննության և ոչ պաշտպանության նախարար Մ. Հակոբյանին, որի հրամանի ներքո գործել է ինքը։ Մ. Հակոբյանը պաշտոնավարման օրերին «մեղադրվում» էր նաև լրջագույն բիզնես-հետաքրքրություններ ունենալու մեջ. ըստ մամուլի՝ «ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին»։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Մ. Հակոբյանն էր ժամանակին արտահոսքեր կազմակերպում մամուլում՝ պաշտպանության այն օրերի նախարար Վիգեն Սարգսյանի մասին։ Ասում են նաև, թե այսօր ռազմական տեսուչի ապահով պաշտոնում հանգրվանած զինվորականը ժամանակին իր քրոջորդուն՝ այսօրվա ԱԱԽ քարտուղարին, շատ ապահով պահել-պահպանել է Արցախի «զբոռնի պունկտում» (այնտեղ է անցել հայաստանյան անվտանգության ապագա սյուներից մեկի զինվորական ծառայությունը)։

Դիտվել է՝ 14189

Մեկնաբանություններ